«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Աստծուն վստահելով՝ երբեք չես մնում մենակ

Աստծուն վստահելով՝ երբեք չես մնում մենակ
30.04.2025 | 22:01

Ձկնորսը և նրա ընկերը գետի ափին նստած երկար սպասում էին, սակայն ոչ մի ձուկ չէր ընկնում նրանց ցանցը։ Արեւը մայր էր մտնում, և նրանց համեղ ընթրիքի հույսը կամաց-կամաց մարում էր։ Հանկարծ ձկնորսի կարթը շարժվեց։ Նա շտապ քաշեց այն և տեսավ՝ մի մեծ ձուկ էր բռնվել։ Նրա դեմքը պայծառացավ ուրախությունից. այս ձուկը երկուսի համար էլ բավարար կլիներ։

Երեկոյան, ուրախացած ձկով, նրանք ճանապարհվեցին դեպի տուն։ Ճանապարհին նրանք տեսան մի աղքատ մարդու, ով աղբի մեջ ուտելիք էր որոնում։ Ձկնորսը կանգնեց և մոտենալով նրան՝ հարցրեց.

- Եղբա՛յր, ինչո՞ւ ես այստեղ ուտելիք փնտրում։

Տղամարդը ամաչելով բարձրացրեց գլուխը և ցածր ձայնով ասաց.

- Այսօր չկարողացա աշխատանքի գնալ, ու տանը ուտելիք չկա։ Իմ փոքրիկ դուստրը ամբողջ օրը սոված է մնացել։ Ահա եկել եմ, գուցե ինչ-որ բան գտնեմ նրան կերակրելու համար։

Ձկնորսը մի պահ լռեց, ապա նայեց իր ծանրությամբ բռնած ձկանը, մեղմ ժպտաց և այն մեկնեց աղքատ մարդուն՝ ասելով.

- Վերցրու սա, կերակրիր քո աղջկան։ Ես վստահ եմ՝ Աստված մեզ սոված չի թողնի։

Տղամարդը զարմացած նայեց նրան, աչքերը լցվեցին ուրախության արցունքներով։ Նա երախտագիտությամբ շնորհակալություն հայտնեց և աղոթեց, որ Աստված ձկնորսին առատորեն օրհնի։ Սակայն ձկնորսի ընկերը դժգոհությամբ ասաց.

- Մենք ամբողջ օրը վատնեցինք այս ձկան համար, իսկ դու այն նվիրեցիր մի անծանոթի՞։ Հիմա մենք սոված տուն ենք վերադառնում։

Ձկնորսը հանգիստ պատասխանեց.

- Ես գիտեմ, թե ինչ եմ արել։ Մարդուն օգնելու համար պարտադիր չէ նրան ճանաչել։ Անշահախնդիր բարությունն է իսկական մարդկայնությունը։ Եվ ես հավատում եմ, որ Աստված երբեք մեզ չի լքի, քանի որ մենք չթողեցինք սոված մեկին տառապել։

Նրա ընկերը քմծիծաղ տվեց.

- Եթե քո հավատքը կարողանա մեր փորը հագեցնել, ես կտեսնեմ։

Երբ տուն հասան, որոշ ժամանակ անց դուռը թակեցին։ Ձկնորսը բացեց դուռը և տեսավ... դռան դիմաց կանգնած էր այն նույն մարդը, սակայն այս անգամ՝ նոր ու շքեղ հագուստներով, ձեռքին՝ համեղ ուտելիքով ու գումարով։

Տղամարդը ժպտալով ասաց.

- Հավանաբար զարմացած եք, չէ՞։ Իրականում ես այնքան էլ աղքատ չէի, ինչպես դուք կարծում էիք։ Ես փնտրում էի մարդկանց, ովքեր անկեղծորեն օգնում են ուրիշներին։ Ձեր մեջ ես տեսա իսկական բարի սիրտ և մեծահոգություն։ Սա ձեր աշխատանքի և հոգատարության փոխհատուցումն է։ Վաղվանից դուք կաշխատեք ինձ մոտ, քանզի դուք արժանի եք լավագույնին։

Ձկնորսի ընկերը շփոթված նայեց նրան, ապա ասաց.

- Դու ճիշտ էիր։ Մենք ոչ միայն սոված չմնացինք, այլև աշխատանք գտանք։ Բայց ասա՛, ինչպե՞ս էիր այսքան վստահ, որ Աստված քեզ չի հիասթափեցնի։

Ձկնորսը ժպտալով պատասխանեց.

- Ես չեմ կարող տեսնել ապագան, բայց գիտեմ, որ Աստծուն վստահելով՝ երբեք չես մնում մենակ։ Երբ առանց փոխհատուցման ակնկալիքի սրտանց օգնում ես մեկին, Աստված քո առաջ այնպիսի դռներ է բացում, որ ինքդ էլ չէիր պատկերացնի։

Նրա ընկերը խոնարհեց գլուխը և հուզված ասաց.

- Այսօր ես կյանքի մեծ դաս ստացա։ Այժմ ես երբեք չեմ վարանելու օգնել կարիքի մեջ գտնվողին։ Փա՛ռք Աստծուն, որ ինձ այս գիտակցությանը հասցրեց։

Լիլիթ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ